«Տիտանիկի» հիշատակին Եվրոպայից ԱՄՆ զբոսանավ է ուղևորվել

10:21 • 09.04.12

Երեկ, բրիտանական Սաութհեմփթոն նավահանգստից մեկնարկել է «Բալմորալ» զբոսանավի ուղևորությունը դեպի ԱՄՆ, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

Ուղևորությունը կազմակերպվել է հանրահայտ «Տիտանիկի» կործանման 100-ամյա հաբելյանի կապակցությամբ: «Բալմորալը» կուղևորվի նույն երթուղով, որը 1912թ. իրականացրել է «Տիտանիկը»:

12 օր տևող շրջագայության մեկնել 1309 ուղևոր` նույնքան որքան եղել է 100 տարի առաջ` չհաշված անձնակազմը: 

Ապրիլի 14-ին «Տիտանիկի» կործանման պահը վերարտադրելու համար, զբոսանավում հատուկ միջոցառում կկայանա: Հիշեցնենք, որ այդ աղետի հետևանքով շուրջ 1500 մարդ էր զոհվել: