ԱՄՆ-ն երկրորդ ամենահզոր ավիակիրն է ուղարկել Պարսից ծոց

16:27 • 09.04.12

Աշխարհի խոշորագույն` Enterprise ատոմային ավիակիրը մտել է Պարսից ծոց, հայտնում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Էմի Դերիք- Ֆրոսթին:

Միացյալ Արաբական Էմիրություններում հրատարակվող Khaleej Times-ի համաձայն` Enterprise-ը նախատեսված վայր է հասել ապրիլի 3-ին: Ավիակիր հարվածային խմբի կազմում են Vicksburg հածանավը, Nitze, Porter և James E. Williams ականակիր նավերը:

Պարսից ծոցի շրջանում հերթապահություն է իրականացնում նաև Abraham Lincoln ավիակրի գլխավորած հարվածային խումբը: Ըստ գործակալության` վերջին 10 տարում սա 4-րդ դեպքն է, երբ շրջանում գտնվում է միանգամից երկու ամերիկյան ավիակիր խումբ: