Ընտրախախտները կպատժվեն, զգուշացնում է Գլխավոր դատախազությունը (տեսանյութեր)
Հայաստանի գլխավոր դատախազությունը զգուշացնում է ընտրախախտները կենթարկվեն պատասխանատվության և նշում, որ մեր իրավական համակարգն ունի վճռականություն, կամք և ի զորու է պայքարել հնարավոր ընտրախախտումների դեմ:
Դատախազությունն իր կայքէջում տեղադրել է հանրային իրազեկման թվով երկու տեսահոլովակ, որոնց միջոցով քաղաքացիներին տեղեկացնում է իրենց ընտրական իրավունքների մասին, հիշեցնելով, որ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը՝ կաշառք տալը, ընտրությունների արդյունքները կեղծելը, հանցագործություն է:
Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն կիրականացնի հաղորդումների ընդունման գրանցման և քննարկման նկատմամբ:









