ՀԱԿ նախընտրական հիմնադրամում ֆիզիկական անձինք 100 հազ. դրամից ավել չեն կարող փոխանցել

18:03 • 09.04.12

Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նախընտրական քարոզարշավի նպատակով, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքը ՀՀ կենտրոնական բանկում բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար: «Ձեր աջակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին կարող եք բերել` փոխանցումներ կատարելով հետևյալ հաշվեհամարին`ՀՀ ԿԲ 103007300074»,– նշվում է հայտարարության մեջ և նաև տեղեկացվում, որ ֆիզիկական անձանց դեպքում փոխանցումների առավելագույն սահմանը կազմում է մինչև 100.000 ՀՀ դրամը: