Վաղը ՀԱԿ–ը կլինի Արագածոտնում
Ապրիլի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը` Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Արագածոտնի մարզում: Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ մամուլի գրասենյակը Հանդիպումները տեղի կունենա հետևյալ օրակարգով. 13:30 - հանդիպում ընտրողների հետ Ապարանում, 15:45 – հանդիպում Ուշի և Օհանավան գյուղերում, 17:00 – հանդիպում Աշտարակում։









