Գերմանացին ջարդուփշուր է արել «Ֆերարի»-ն ոզնուն փրկելու համար

13:32 • 09.04.12

Գերմանացի Յորգ Դեխերը վթարվել է իր «Ֆերարի» մակնիշի մեքենայով` ճանապարհն անցնող ոզնուն փրկելու պատճառով, հայտնում է Lifenews.ru-ն:

Մեքենայի նորոգման համար կծախսվի նվազագույնը 50 հազ դոլար:

Ճանապարհին նկատելով փոքրիկ կենդանուն` Դեխերը որոշել է նրան շրջանցել, ինչը, սակայն, թաց ճանապարհին վարորդին անել չի հաջողվել: Արդյունքում` մեքենան բախվել է արգելապատնեշին: Կենդանին, բարեբախտաբար, չի տուժել: