Ինդոնեզիայում աֆղանստանցիներին փրկել են խորտակվող նավից
Ինդոնեզիայի Որոնողական և փրկարարական ազգային գործակալության աշխատակիցները աֆղանստանցի 120 փախստականի են փրկել, որոնց Ավստրալիա ուղևորվող փայտյա նավը սկսել է խորտակվել, գրում է The Guardian-ը:
Ուղևորներին «վերցրել» է մի տանկեր և տեղափոխել Ինդոնեզիայի Ճավա կղզի: Այժմ ոստիկանությունը բանակցում է փախստականների հետ, ովքեր հրաժարվում են լքել տանկերը: Աֆղանցիները կհանձնվեն ներգաղթի հարցերով զբաղվող համապատասխան մարմիններին:
Սովորաբար, առանց փաստաթղթերի փախստականները ետ են ուղարկվում հայրենիք,բայց ոմանք կարող են դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար:









