Գողություն կատարած 5 իրանցու մահապատժի են դատապարտել

20:56 • 09.04.12

Իրանի դատական իշխանությունները կախաղանի միջոցով մահապատժի դատավճիռ են կայացրել 5 մարդու նկատմամբ, ում ներկայացված՝ ոսկյա իրերի գողության վերաբերյալ մեղադրանքը հաստատվել է, հաղորդում «Ինտերֆաքս»՝ հղում կատարելով Իրանի Սպահան քաղաքի դատախազ Մոհամեդ Ռեզա Հաբիբիին:

Դատապարտյալներին «Ալլահի թշնամի» են անվանել, որը նշանակում է մահապատիժ: Դատավճիռը կարող է վիճարկվել Իրանի գերագույն դատարանում:

Նույն մեղադրանքով՝ ոսկյա զարդերի գողություն, նախորդ մահապատիժը տեղի էր ունեցել 2010 թվականին, որբ կախել էին Իրանի 7 քաղաքացիների: