Իրանում արգելափակվել է Լոնդոնի օլիմպիական խաղերի կայքը
Իրանցի օգտատերերը հայտնել են, որ չեն կարողանում մուտք գործել london2012.com կայք և դրա փոխարեն ինքնաբերաբար բացվում է Իրանի կառավարության պաշտոնական Peyvandha.ir կայքը:
Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել տվյալ փաստը:
«Բի-Բի-Սի»-ի իրանական թղթակիցը ասել է, որ նմանատիպ արգելափակումները բավականին տարածված են Իրանում, բայց պատասխնատուներին դժվար է գտնել:









