Ինդոնեզիայում ինքնաթիռի վրա հարձակման հետևանքով լրագրող է զոհվել

13:12 • 09.04.12

Ինդոնեզիայում զինված հանցագործները կրակ են արձակել առևտրական փոքր ինքնաթիռի ուղղությամբ, երբ այն Պապուա նահանգում վայրէջքի ժամանակ, հայտնում է Foxnews-ը:

Ուղևորներից մեկը` մասնագիտությամբ լրագրող Լեյրոն Կոգոյան մահացել է պարանոցի հատվածում ստացած հրազենային վնասվածքից: Հարձակման պահին ինքնաթիռում եղել է 8 ուղևոր, որոնցից 4-ը`ներառյալ օդաչուն և նրա օգնականը, վնասվածքներ են ստացել:

Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել փախուստի դիմած հանցագործներին: Հարձակումը տեղի է ունեցել Պունկակ Ջայա շրջանում,որը գտնվում է Ինդոնեզիայի իշխանությունների դեմ ավելի քան 30 տարի ավելի պայքարող անջատողականների հսկողության տակ: