Այսօր Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր

11:23 • 09.04.12

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր 5 տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է: Այսօր` ապրիլի 9-ին նույնպես Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր:

Մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար:
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Եկեղեցու  տոներից միայն Սուրբ Ծնունդն ու ապրիլի 7-ին տոնվող Աստվածհայտնության տոնն են նշվում հստակ օրերի: Մնացած դեպքերում տաղավար տոնը միշտ կիրակի օրերին է նշվում, իսկ դրան հաջորդող երկուշաբթին՝ Մեռելոց է:
2008թ-ից սկսած կառավարության որոշմամբ Մեռելոցի օրերը պաշտոնապես ոչ աշխատանքային են համարվում: