Ես իմ տեղում եմ. որևէ առաջարկ ու հրաման չկա. Ներսես Նազարյան

10:07 • 09.04.12

Տեղեկությունը, թե ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը նշանակվելու է փոխոստիկանապետ, չեն համապատասխանում իրականությանը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ներսես Նազարյանը:

«Նման որևէ բան չկա. առաջարկ, խոսակցություն, հրաման և մոտակա ժամանակներում էլ չի լինի: Ես իմ տեղում եմ, իմ կաբինետում»,-Tert.am–ի հետ զրույցում ասաց Ներսես Նազարյանը:

Հիշեցնենք, որ մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշել էին, թե Ներսես Նազարյանն առաջիկայում նշանակվելու է փոխոստիկանապետ և զբաղեցնելու է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի տեղը։

Նշենք, որ փոխոստիկանապետի նշանակումը կատարվում է ոչ թե ոստիկանապետի, այլ ՀՀ նախագահի հրամանագրերով: