Նիգերիայում եկեղեցի է փլուզվել. 22 զոհ

09:37 • 09.04.12

Նիգերիայի փոթորիկի հետևանքով քրիստոնեական եկեղեցի է փլուզվել, զոհվել է 22 մարդ՝ այդ թվում 16 կին և 4 երեխա:

Նիգերիայի կառավարության ներկայացուցչի խոսքերով՝ կիրակի երեկոյան Ադամգբե քաղաքի կաթոլիկ եկեղեցում բաց երկնքի տակ տեղի էր ունենում Զատիկին նվիրված պատարագ: Ուժեղ փոթորիկ է սկսվել, ինչի արդյունքում 3 հազ մարդ ստիպված է եղել մտնել եկեղեցի, որի մի պատը հանկարծակի փլուզվել է քամու ճնշման տակ և ընկել մարդկանց վրա: