Հյուսիսային Կորեան 30-մետրանոց հրթիռ է փորձարկելու

11:17 • 09.04.12

Հյուսիսային Կորեան պատրաստվում է երկրի հյուսիս-արևմուտքում հեռահար գործողության միջմայրցամաքային փորձարկային հրթիռ արձակել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Փորձարկումները կանցկացվեն այս շաբաթ: Հրթիռը կարող է հասնել ԱՄՆ-ի տարածք:

Պաշտոնական Փխենյանը նշել է, որ այս շաբաթ արձակվող հրթիռը միայն օդերևութաբանական արբանյակ է փոխադրելու, սակայն Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պնդում են, որ իրականում դա միջմայրցամաքային հրթիռի փորձարկում է:
Եռաստիճան 30-մետրանոց հրթիռը արձակվելու է ապրիլի 12-ից մինչև 16-ը: