Պերուում գրոհայինները գազի հանքավայրի աշխատակիցների են առևանգել
Պերուական «Սենդերո Լումինոնսո» («Լուսավոր ճանապարհ») խմբավորման գրոհայիններն այսօր երկրի հարավում գազային հանքավայրի ավելի քան մեկ տասնյակ աշխատողների են առևանգել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Camisea գազի հանքավայրում: Առևանգող գրոհայինները պահանջում են իրենց առաջնորդին` «Ընկեր Արտեմիոյին» ազատ արձակել:
Ըստ reuters-ի, առևանգված աշխատակիցների քանակը կարող է 10-ից 20 մարդ կազմել:
Ֆլորինդո Ֆլորեսը, որի մականունը «Ընկեր Արտեմիո» է, Պերուի իշխանությունների կողմից ձերբակալվել է փետրվարի կեսերին: Նա համարվում է «Սենդերո Լումինոնսոյի» հիմնական ղեկավարներից մեկը:
«Ընկեր Արտեմիոյին» ցմահ բանտարկություն է սպառնում մի շարք ահաբեկչությունների ու մարդասպանությունների մասնակից լինելու մեղադրանքով:









