Հարկադիր կատարողները ռուս փեսային բերման են ենթարկել հենց ՔԿԱԳԳ-ից

14:12 • 09.04.12

Ռուսաստանի Դաշնության Շիմանովսկ քաղաքի դատական հարկադիր կատարողները վճարումներից խուսափող տղամարդուն բերման են ենթարկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից, երբ նա գրանցում էր իր ամուսնությունը:

«Նա չէր վճարել վարկերն ու Կենսաթոշակային հիմնադրամի վճարները, անտեսել էր հարկադիր կատարողների կոչերը»,- ասվում է Ամուրի շրջանի Դատական ակտերի հարկադիր կատարման վարչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տղամարդը երկար ժամանակ գտնվել է փախուստի մեջ, ինչը դժվարացրել էր հարկադիր կատարողների աշխատանքը:

Ըստ vz.ru-ի` գործարարն ունեցվածքի` տան բռնագրավման սպառնալիքների դիմաց վճարել է մոտ 400 հազ ռուբլու պարտքը և ազատ արձակվել: