Ամերիկացի երիտասարդին սպանել են մարզակոշիկների համար
18-ամյա ամերիկացի Սերջիո Փինեքսը վերջերս տեղափոխվել էր Ինդիանա` նոր կյանք սկսելու հույսով: Ժամանումից մի քանի օր անց նա սպանվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է հանձնել իր մարզակոշիմկները զինված կողոպտչին: Այս մասին հայտնում է Fox news-ը:
Փինեքսը ընկերոջ հետ վերադառնալիս է եղել խանութից, երբ անհայտ զինված տղամարդը մոտենում է և գումար պահանջել ու նրանց մարզակոշիկները: Գողերը ոչինչ չեն կարողացել վերցրել, իսկ երբ նա հրաժարվել է պառկել գետնին, սպանել են նրան:
Փինեքսի ընկերը տվել է իր մարզակոշիկները ու դրամապանակը, ինչի արդյունքում ողջ է մնացել:









