Զինծառայողը մահացել է Սիսիանի հոսպիտալում

11:08 • 09.04.12

Ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը, այս մասին Tert.am-ին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հայկ Ղազարյանը, ով բանակ էր զորակոչվել Էջմիածնի զինկոմիսարիատից, զինծառայությունն անց էր կացնում Գորիսի զորամասում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունք զինծառայության նկատմամբ:

Սույն հոդվածի 2-րդ կետով՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Գործին վերաբերող այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: