Ստալինի թանգարանը կվերածվի Ստալինիզմի թանգարանի
Վրաստանի իշխանությունները Գորիում Իոսիֆ Ստալինի թանգարանը Ստալինիզմի թանգարանի վերակազմավորելու մասին որոշում են ընդունել, հայտնում է երկրի հանրային հեռուստաընկերությունը:
Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահ Գեորգի Կանդելակին հայտնել է հեռուստաընկերությանը, որ կստեղծվի այս հարցով խորհրդատուների միջազգային խորհուրդ:
«Նրանք համապատասխան միջոցներ կներգրավվեն և կիրագործեն որոշումը բարձր մակարդակով»,- ասել է նա:
Թանգարանը գործում է 1937 թ.-ից, սկզբից` որպես տուն- թանգարան, իսկ 1958-ից` որպես հուշահամալիր:
Երկու տարի առաջ վրացական իշխանությունների որոշմամբ Գորիում Ստալինի արձանն ապամոնտաժվել է:









