Սիրիա-լիբանանյան սահմանին հեռուստաօպերատոր է սպանվել

17:55 • 09.04.12

Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաըկերության օպերատորը սպանվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին. տեղեկացրել է հեռուստաընկերությունը:

Հեռուստատեսության օպերատոր Ալի Շաբանը սպանվել է, իսկ նրա գործընկերներից մեկը վիրավորվել է Սիրիայի և Լիբանանի սահմանի հյուսիսային մասում` Ուադի Խալիդ բնակավայրի մոտակայքում: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: