Ռուսաստանի Տուլայի մարզում ընտանիքին պաշտպանած և 3 հոգու սպանած հայ գործարարը պատմել է իրադարձության մանրամասները (տեսանյութ)
Tert.am–ը երեկ տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Տուլայի մարզում, հայազգի գործարար Գեղամ Ս.–ն, պաշտպանելով իր կնոջն ու երեխաներին, սպանել էր 3 գողերի, որոնք ներխուժել էին իր տուն: Տուժածների խոսքերով, 4 հոգուց բաղկացած զինված ավազակախումբը, ատրճանակով ահաբեկելով` պահանջում էր իրենց տալ տանը եղած փողերը և ոսկերչական իրերը:
«Նրանք, երբ դարպասներից ներս մտան, մենք երեխաների հետ նստած հեռուստացույց էինք դիտում: Նրանք ներս խուժեցին, սկսեցին ինձ ծեծել, հետո երեխային և մյուսներին», - պատմել է Գեղամի դուստրը:
Գեղամը հասցրել է խոհանոցային դանակը վերցնել և հարձակվողներից 3-ին դանակի հարվածներ հասցնել, որից նրանք մահացել են: Խմբի ևս մեկ անդամ հասցրել է փախուստի դիմել: Իրավապահ մարմինները կարողացել են բացահայտել չարագործների ինքնությունը, որոնք բոլորն էլ նախկինում դատապարտված են եղել:
Տան տերը` հայազգի գործարար 52-ամյա Գեղամ Ս-ն տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցումով և գլխի վնասվածքներով: Նրա դեպ քրեական գործ է հարուցված 2 և ավելի մարդ սպանելու մասով:
«Հերթով ծեծում էին, երեխաներին, կնոջս, հետո նորից ինձ: Ձեռքներին ատրճանակ կար և դանակ: Հրաշքով կարողացա դանակ ձեռքս վերցնել», - պատմել է գործարարը:









