Ահաբեկչական հարձակում Եմենում. զինվորականներ են զոհվել
Եմենի հարավային Աբյան նահանգում գտնվող զինվորական կետի վրա «Անսար ալ-Շարիա» ահաբեկչական խմբավորման անդամների հարձակման հետևանքով առնվազն 11 զինվոր զոհվել և ևս 7-ը վիավորվել են, գրում է The Jerusalem Post-ը:
Տեղական իշխանությունների հավաստմամբ` Ալ-Կաիդայի հետ կապված խմբավորման անդամների և զինվորականների միջև ծավալված փոխհրաձգությունը տևել է մոտ 3 ժամ:
Երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի պաշտոնանակությունից հետո սկսված ներքաղաքական անկայունության ընթացքում Աբյանը գրեթե ամբողջությամբ անցել է գրոհայինների հսկողության տակ:









