ԱՄՆ-ում 13-ամյա դպրոցականը փրկել է համադասարանցիներին
13-ամյա Ջերեմի Ույթսչիկը, վարելով դպրոցականներով լի ավտոբուսը, այն տարել է անվտանգ գոտի այն բանից հետո, երբ ավտոբուսի վարորդը, իրեն վատ է զգացել և չի կարողացել կառավարել մեքենան: Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգթոն նահանգի Միլթոն քաղաքում, հայտնում է Foxnews-ը:
Տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է Ջերեմին ցատկում տեղից և նստում ղեկին այն ժամանակ, երբ ավտոբուսը արդեն դուրս է գալիս մայրուղու երթևեկելի մասից: Այդ պահին Ջերեմին հանում է բանալին և կանգնեցնում ավտոբուսը:
Տղան ասել է, որ միջադեպը ոգեշնչել է իրեն՝ քաղաքացիական դատավարության իրավունք սովորելու համար:









