Մալայզիական ավիաընկերությունը 270 հազ դոլարի մրցույթ է հայտարարել
Մալայզիական «Էյր Ազիա» ավիաընկերությունը աննախադեպ մրցույթ է հայտարարել, որի հաղթողն իր Facebook-ի 302 ընկերների հետ հնարավորություն կունենա անվճար ուղևորվել երկրի մայրաքաղաք՝ Կուալա Լումպուր, տեղեկացնում է News.com.au կայքը։
Ուղևորությունը ներառում է եռօրյա հյուրընկալություն շքեղ հյուրանոցային համալիրում։ Մրցանակն ընդհանուր առմամբ գնահատվել է 270 հազ ԱՄՆ դոլար։
Մասնակցելու համար անհրաժեշտ է միայն այցելել ընկերության պաշտոնական կայքն ու հարցաթերթիկ լրացնել։
Մրցույթին կարող են մասնակցել միայն Ավստրալիայի բնակիչները։ Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները՝ առաջիկայում նմանատիպ մրցույթներ կկազմակերպվեն նաև այլ երկրների քաղաքացիների համար։









