Պետերբուրգում թմրամիջոցների վաճառքով զբաղվող ադրբեջանցիներ են ձերբակալվել
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է թմրամիջոցների առք ու վաճառքով զբաղվող ադրբեջանցիներից խումբ: Նրանց մոտից մոտ 7.5 կգ թմրանյութեր են հայտնաբերել. տեղեկացնում է «ՌՒԱ Նովոստի» գործակալությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է խմբին անդամների մի մասին, և նրանց մոտից 5 կգ թմրանյութ հայտնաբերել: Նրանց տանը կատարված խուզարկության արդյունքում ևս 2 կգ 400 գրամ կշռող հերոինի և մետադոնի խառնուրդ են գտել:
Իրավապահները նշում են, որ թմրանյութերը նախատեսված են եղել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում իրացնելու համար:
Խմբի դեմ գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածով (թմրամիջոցների անօրինական արտադրություն կամ վաճառք) և նրանց մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Ձերբակալվածից մեկը 1975 թ.-ին ծնված Թոֆիգ Յուսուբովը հետախուզման մեջ է եղել:









