69-ամյա կինն իր ծննդյան օրը բեյսբոլիստի հարված է ստացել գլխին

14:41 • 10.04.12

ԱՄՆ-ի բեյսբոլի գլխավոր առաջնությունում հանդես եկող «Կոլորադո Ռոքիս» ակումբի երկրպագուհի Ջուդիթ Ռիզն ուղեղի ցնցում է ստացել բեյսբոլիստի հարվածած գնդակից, հայտնում է Associated Press-ը:

Կինն ապրիլի 9-ին` իր ծննդյան կապակցությամբ, որոշել է իրեն նվեր մատուցել և գնալ ակումբի խաղը դիտելու: Հանդիպման ժամանակ «Ռոքիս»-ի խաղացող Մայքլ Կադայերն անհաջող հարված է իրականացնել, ինչի արդյունքում գնդակն ընկել է Ռիզի գլխին:

Խաղը որոշ ժամանակով դադարեցվել է, օգնության են հասել բժիշկները: Կինը հոսպիտալացվել է:

Տուժածը հայտնել է. «գոհ եմ ծննդյանս օրվանից` բացառությամբ 2 դեպքի` ես խաղը չդիտեցի մինչև վերջ և «Ռոքիս»-ը պարտվեց»: