«Ալ-Արաբիա»-ն ցուցադրել է Բին Լադենի կնոջն ու երեխաներին
Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել տեսանյութ, որում ցուցադրված են Ուսամա բին Լադենի երեխաները, այրիները և թոռները: Նրանք պահվում են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում` մի առանձնատանը, որտեղ նրանք պատիժ են կրում՝ երկրում անօրինական բնակվելու համար:
Պակիստանի դատարանը Բին Լադենի երեք այրիներն և երկու դստրերն դատապարտել է 1,5 ամսվա ազատազրկման՝ երկրում ապօրինի բնակվելու համար և հանձնարարել կառավարությանը կազմակերպել նրանց հայրենադարձությունը:
Նշենք, որ կանանցից մեկը Եմենի քաղաքացի է, երկուսը՝ Սաուդյան Արաբիայի:









