Ռուս դպրոցականը զոհվել է դարպասաձողի հարվածից
ՌԴ Արտեմ քաղաքում 14-ամյա դպրոցական Էդուարդ Տյուպինը մահացել է ֆուտբոլային դարպասաձողի հարվածի հետևանքով, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը։
Էդուարդը կատակելով բարձրացել է դարպասաձողին ու ճոճվել դրա վրա, քիչ անց այն կոտրվել և ընկել է, որի մի մասն ընկել է երեխայի գլխին։
Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքից։
Ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի տնօրինությանը, որը պատասխանատու է մարզադաշտի գույքի համար։









