Բրեյվիկը մեղսունակ է ճանաչվել

16:07 • 10.04.12

Կրկնակի հոգեբանական փորձաքննությունը նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկին բավականաչափ մեղսունակ է ճանաչել՝ դատարանի առջև կանգնելու համար: Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ այնուամենայնիվ նա ունի որոշ հոգեկան խանգարումներ, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Բրեյվիկը դատարանի առջև կկանգնի հաջորդ երկուշաբթի՝ անցյալ ամառ 77 մարդու սպանելու մեղադրանքով:

Նախկինում անցկացված հետազոտությամբ Բրեյվիկը անմեղսունակ էր ճանաչվել: Ահաբեկչին բանտ կամ հոգեբուժարան ուղարկելու հարցը վճռվելու է հենց մեղսունակությամբ:

Փորձագետների կարծիքով հոգեբանական խնդիրներ ունեցող մարդը չէր կարող իրագործել նման լավ կազմակերպված հարձակում:
Հիշեցնենք, որ Բրեյվիկը իր նամակում նշել էր, որ «հոգեբուժարան գնալն իր համար մահից վատ է»: