Ռուս երիտասարդը 500 մլն ռուբլի տուգանք կվճարի անտառում ծխախոտ նետելու համար

10:34 • 10.04.12

Բուրիաթիայի Հանրապետության Իվոլգինի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել 21-ամյա Ալեքսանդր Մալկովին` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով անտառին վնաս հասցնելու հոդվածով, և նշանակել ավելի քան 500 մլն ռուբլի տուգանք:

Երիտասարդը 2009թ.-ին չհանգցրած ծխախոտը նետել էր գետնին և կրակը տարածվել էր անտառով մեկ: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել էր Իվոլգինի անտառտնտեսության 1.945 հեկտար տարածք և հասցվել էր 581.683 մլն ռուբլու վնաս:

«Երիտասարդը պատժվել է ոչ մի միջոց չձեռնարկելու և փախուստի դիմելու համար»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է դատախազության ներկայացուցիչը:

Մալկովին դատարանը նշանակել է 1 տարվա ուղղիչ աշխատանքներ, իսկ աշխատավարձի 10%-ը կգնա պետությանը: Նա նաև տուժող կողմին կվճարի համապատասխան գումարը: