Փոթորիկ Թուրքիայում. կան զոհեր

08:33 • 10.04.12

Թուրքիայի էլազըղ մարզում փոթորիկի և պտտահողմի հետևանքով 6 մարդ է զոհվել, 7-ը` վնասվածքներ ստացել:

Ուժեղ քամին մոտ 100 մետր քշել է ճանապարհ կառուցող բանվորների տնակը, օդ է թռցրել տարածքում գտնվող տրակտորն ու մեքենաները:

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, տնակում գտնված բանվորներից 4-ը մահացել են տեղում, իսկ 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: 6 զոհի ինքնությունը պարզել դեռևս չի հաջողվել: