Հոբելյանական նիստ ԵՊՀ-ում
Այսօր` ապրիլի 10-ին, լրանում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի հիմնադրման 40 ամյակը: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի հոբելյանական օրվա կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոբելյանական նիստ:
«Մենք կարող ենք փաստել, որ այս ֆակուլտետի շրջանավարտները շատ հեշտությամբ կարողանում են գտնել իրենց աշխատանքը, ի դեմս «Սինոփսիսի», և հաշվողական այլ ընկերությունների: Ֆակուլտետը ԵՊՀ–ի գիտական ամենամեծ ֆակուլտետն է և ունի մեծ ներուժ կիրառական բնագավառում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Այսօրվա հանդիսավոր նիստին ներկա էին ակադեմիկոսներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Նիստին ներկա էին նաև Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ռիմա Պրովդիվչենկոն և Ռուսաստանի դաշնության ԳԱ ներկայացուցիչներ, ովքեր այս օերերին սերտորեն համագործակցում են ֆակուլտետի հետ:
Նիստի ժամանակ ֆակուլտետի դեկան, Վահրամ Դումանյանը հակիրճ ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղղին: Նիստի ընթացքում լուսանկարների միջոցով ներկայացվեց ֆակուլտետի 40 տարիների անցած ուղղին:









