Սիբիրում մոտ 3000 հեկտար անտառ է այրվում
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Սիբիրում մոտ 3 հազ հեկտար անտառային տարածք է այրվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առավել ծանր է վիճակը Բուրյաթիայում, որտեղ գրանցվել է հրդեհի 18 աղբյուր և այրվում է շուրջ 1.786 հազ հեկտար մակերես։ Վերջին օրվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է 12 նոր աղբյուր։ Մարվել է ընդհանուր առմամբ՝ 473.4 հեկտար մակերես։
«Ամենաայրվող հատվածը շարունակում է մնալ Ուլետովսկի շրջանը, այնտեղ գրացվել է 2 մեծ անտառային հրդեհ, որոնցից մեկը հաջողվել է մեկուսացնել»,- նշված է ԱԻՆ-ն հաղորդագրությունում, շեշտելով, որ բնակավայրերին հրդեհի վտանգ չի սպառնում։









