Բաշկիրիայում 400 տուն է հեղեղվել

14:12 • 10.04.12

ՌԴ Բաշկիրիայի հանրապետության Երմեկեևո շրջանի Ռյա գետը դրուս է եկել ափերից, ինչի հետևանքով հեղեղվել է ավելի քան 400 տուն, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը։

Ավելի քան 300 մարդ բնակավայրից տարհանվել է։

«Այս պահի դրությամբ՝ աղետից առավել տուժել են Երմեկեևո, Իսլամբախտի և Ռյատամակ բնակավայրերը»,- ասել է ԱԻՆ աշխատաիկցը։

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները դեպքի վայրում աշխատում են շուրջօրյա ռեժիմով։