ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի այսօր՝ Սասունցի Դավթի հրապարակից
Եթե 2007-ին պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Հայաստանի հանրապետական կուսակցություն տվեց Սյունիքի մարզից, ապա այս ընտրություններին քարոզարշավը սկսում է Երևանից:
Այսօր ժամը 18:00-ին ՀՀԿ-ն ՀՀ նախագահ, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նախընտրական հանդիպում է անցկացնում Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մերձակա հրապարակի հարևանությամբ: Իսկ ժամը 18.50 –ին հանդիպում կլինի մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:









