Մոսկվայում գողերը մարզիկին շփոթել են ինկասատորի հետ
Մոսկվայի հարավ- արևմուտքում դիվակավորված անձինք կրակել են մի երիտասարդի ոտքին, հափշտակել նրա պայուսակն ու փախուստի դիմել, հայտնում է vz.ru-ն:
Դեպքը կատարվել է խանութի դիմաց, որտեղ մարզիկն իր ընկերոջ հետ այցելել էր հանքային ջուր գնելու նպատակով:
«Այդ պահին մեքենայից դուրս են թռչել դիմակավորված 2 անձինք ու ատրճանակից կրակելով ` հափշտակել մարզիկի պայուսակը, որտեղ եղել է նրա մարզազգեստը, ապա փախուստի դիմել»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Երիտասարդը հոսպիտալացվել է: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տուժողը հասցրել է հիշել մեքենայի համարները և այդ մասին հայտնել է ոստիկաններին:Սակայն մեքենան հայտնաբերել դեռ չի հաջողվել:
Ոստիկանության առաջ քաշած վարկածներից մեկի համաձայն` հանցագործները նախապես գիտեին ինկասատորների ժամանման մասին, և տեսնելով երկու երիտասարդի` մեծ պայուսակով, շփոթել են նրանց:









