Իսպանիայի թագավորի թոռը կրակել է իր ոտքին
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս թագավորի ավագ թոռը հրացանով կրակել է իր ոտքին, հայտնում է Reuters-ը:
13-ամյա Ֆելիպե Խուան Ֆրոյլանը Սորիա քաղաքում գտնվող իրենց տան բակում հոր հետ կրակելու դասընթացի ժամանակ հանկարծակի կրակել է իր ոտքին: Արքայազնը հոսպիտալացվել է տեղի Սանտա Բարբարա հիվանդանոց, այնուհետև տեղափոխվել Մադրիդ:
Նման ողբերգական դեպք է տեղի ունեցել 1956թ.-ին, երբ թագավորի 14-ամյա եղբայր Ալֆոնսոն զենքը մաքրելու ժամանակ հանկարծակի կրակել էր իրեն:









