Մեդվեդևը Պետդումա է ներկայացրել ՀԱՊԿ ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը

11:31 • 10.04.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին համաձայնագիրը, այսօր հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2010թ.-ի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում:

«Պետության ղեկավարի կարգադրության համաձայն` Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Դենիսովն ու Պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել են Նախագահի պաշտոնական ներկայացուցիչները` Դաշնային ժողովի պալատների կողմից համաձայնագրի վավերացման քննարկումների ժամանակ»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: