Անգելա Մերկելի մեքենան աճուրդի է հանվել

16:32 • 10.04.12

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկանող ավտոմեքենան հանվել է e-bay ինտերնետային աճուրդում: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Փաստաթղթերի համաձայն՝ Անգելա Մերկելը ձեռք է բերել սպիտակ «Ֆոլցվագեն»-ը 1990- ականների սկզբին՝ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես հետո:

Գերմանիայի կանցլերի ավտոմեքենայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ավելի քան 150 գնորդ:
Անգելա Մերկելի «Ֆոլցվագենի» գինը 200 անգամ գերազանցել է համանման մեքենաների արժեքը: