Հաճախորդը ջիփով ջախջախել է մոսկովյան ավտոսրահը (տեսանյութ)
Suzuki Grand Vitara արտաճանապարհայինի ղեկին նստած տղամարդն իր մեքենայով «պտույտներ է գործել» ավտոսրահում: Նա մի քանի մեքենաների է հարվածել, ջարդուխուրդ է արել ցուցափեղկերն ու մենեջերների խցիկները, հայտնում է lifenews.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Пеликан-Авто-ում ապրիլի 7-ին, սակայն նոր է հայտնի դարձել, երբ տարածվել է տեսագրությունը:
Տղամարդը հենց մեքենայով էլ «մտել է» ավտոսրահ ու իր կատաղի երթը շարունակել է 3 րոպե: Նա փակել է մեքենայի դռները ներսից, ինչը թույլ չի տվել հսկիչներին նրան դուրս բերել մեքենայից: Կատաղած վարորդին հնարավոր է եղել դուրս բերել միայն նրա մեքենայի ապակիները կոտրելուց հետո: Դուրս բերելուց հետո նրան կապել են: Այդ ժամանակ վարորդը տեղեկացրել է, որ ինքը բժիշկ է, 2 երեխա ունի և որոշ «խնդիրներ»:
Հետագայում պարզվել է, որ տղամարդը կատաղել է այն բանից հետո, երբ 3 ժամ ստիպված է եղել սպասել իր մեքենայի նորոգմանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
<









