Գինեսի նոր ռեկորդ. ամերիկացին 63 տարի քաղծառայող է եղել

12:33 • 10.04.12

84-ամյա ամերիկացի Հարդի Քեշը 63 տարի աշխատելով որպես քաղաքացիական ծառայող գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում է UPI լրատվականը։

Ինչպես նշել է Գինեսի ռեկորդների գրքի մամլո խոսնակ Սարա Ուիլքոքսը` Քեշն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1947թ. հուլիսի 1-ից։

Լինելով շարքային գրասենյակային աշխատող, Քեշը 2011թ. դարձել է Հեմփթոն քաղաքի Մարդու իրավունքների պաշտպան։