Ռուսաստանում տղամարդը պատանդ է վերցրել իր ընտանիքին

12:25 • 10.04.12

Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում հատուկջոկատայինները ձերբակալել են մի տղամարդու, ով պատանդ էր վերցրել իր ընտանիքի անդամներին` պահանջելով հերոին, հայտնում է vz.ru-ն:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից` քրեական հետախուզության աշխատակիցները եկել են այն հասցեով, որտեղ բնակվում էր մի քանի դատվածություն ունեցող տղամարդը` հերթական գողության հարցաքննության համար:

Նկատելով իրավապահներին` տղամարդը պատանդ է վերցրել իր հետ բնակվող կնոջն ու նրա հորը` իրավապահներից պահանջելով հերոին և ապահով ելք, հակառակ դեպքում նա սպառնացել է սպանել պատանդներին:

Մինչ ոստիկանները բանակցել են տղամարդու հետ, հատուկջոկատայինները պատուհանից ներխուժել են բնակարան և ձերբակալել նրան:

Տղամարդը չի հանձնվել և դանակով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել իրականացնել իր «գործը»: Օպերացիայի արդյունքում ոչ ոք չի տուժել: