Պետդումայում կստեղծվի «գունավոր հեղափոխությունների» հակազդման խորհուրդ. Коммерсант

14:16 • 10.04.12

ՌԴ Պետդումայում ԱՊՀ հարցերի հանձնաժողովում կստեղծվի խորհուրդ, որը կզբաղվի տարածաշրջանում Ռուսաստանի շահերին սպառնալիքների վերլուծությամբ և «գունավոր հեղափոխությունների» հակազդման հարցերով, գրում է Коммерсант-ը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Խորհրդի կազմի ու գործառույթների վերաբերյալ հարցերը կքննարկվեն հանձնաժողովի` ապրիլի 12 -ին կայանալիք նիստում:

Թերթն ընդգծում է, որ ռուսական իշխանությունները վերջին ժամանակներում փորձում են մշակել ինչպես հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» հակազդման, այնպես էլ հարևան երկրներում Ռուսաստանի ազդեցության մեծացման վերաբերյալ համակարգված մոտեցում: