Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է չառաջադրվել որպես նախագահի թեկնածու, եթե մինչ ընտրություններ իրենից արժանին ի հայտ գա

14:37 • 10.04.12

Մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը չի մասնակցելու նախագահական ընտրություններին, որպես թեկնածու, այդքան էլ լիարժեք համատեքստում չէ: Այդ հարցը հստակեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված հարց ու պատասխանի հյուրն էր:
«Դա ամբողջական հղման արտաբերումը չէ, իմ նախընտրությունը նոր այլընտրանք բերելն է, որին ես կզորակցեմ, որպես ավագ քաղաքացի: Ես հույս ունեմ, որ մինչ այդ ընտրությունը նոր սերնդի արժանի ներկայացուցիչ ի հայտ կգա։ Իսկ եթե չէ, մինչև նոր թեկնածու հայտաբերումը ես կլինեմ որպես այլընտրանքային տարբերակ»,-ասաց նա: