Ռուսաստանը հարկ եղած դեպքում կոչնչացնի հյուսիսկորեական հրթիռը

10:09 • 10.04.12

Ռուսական հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության միջոցները կհետևեն հյուսիսկորեական «Ընհա-3» («Ծիր կաթին») հրթիռի արձակմանը և պատրաստ են ոչնչացնել այն, եթե այն վտանգ ներկայացնի ռուսական տարածքի համար, այսօր հայտնել են ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբից:

«Եթե հրթիռը շեղվի և մեր տարածքում անկման վտանգ առաջանա, ապա Օդատիեզերական պաշտպանության զորքերը պատրաստ են ոչնչացնել այն»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Ռուս զինծառայողներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ հրթիռը կարող է բաց թողնվել ՌԴ տարածքի մոտակայքում, իսկ շեղման դեպքում հնարավոր է այն ընկնի Կուրիլյան կղզիների վրա:

Կորեայի Ժողովրդա- դեմոկրատական Հանրապետությունը երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակի կապակցությամբ հայտարարել է առաջիկա օրերին Երկրի արբանյակ արձակելու մասին: Այս մտադրությունն առաջացրել է միջազգային հանրության քննադատությունը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1974 թ.-ին ընդունված բանաձևով` Փհենյանին արգելվում է արձակել բալիստիկ հրթիռներ` անկախ այն բանից` խոսքը ռազմական, թե քաղաքացիական հրթիռակիրներ է մասին է:

Ի պատասխան, Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ միևնույն է արձակելու է հրթիռը, քանի որ «խաղաղ» արբանյակի արձակման իրավունք ունի:

Հրթիռը ոչնչացնելու պատրաստակամության մասին է հայտարարել նաև Ճապոնիան: Ի դեպ, այսօր ճապոնական իշխանությունները մեկ տարով երկարաձգել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները:

Քննադատությամբ է հանդես եկել նաև Հարավային Կորեան, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Փհենյանն իր տիեզերական ծրագրերով «կարող է նոր պատժամիջոցներ ստանալ»: