24-ամյա Սարգիս Ա.-ն Նովոռոսիյսկի կենտրոնում անկանոն կրակ է բացել
Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքում 24-ամյա Սարգիս Ա.-ն, դուրս գալով «Ցերեկ և գիշեր» խանութից, հանել է Մակարով տեսակի ատրճանակը և սկսել կրակել պատահական անցորդների ուղղությամբ, հայտնում է Lifenews.ru-ն:
Փամփուշտներից մեկը վնասել է 65-ամյա մի թոշակառուի ոտքը: Կինը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Լսելով կրակոցների ձայները` մարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ, ոմանք պառկել են ասֆալտին:
Երիտասարդը ձերբակալվել է, սակայն ատրճանակն իրավապահներին հայտնաբերել չի հաջողվել:









