Դուբայում մի երիտասարդի 15 տարով կազատազրկեն խաղալիք գողանալու համար
Կոմորյան կղզիների 20-ամյա մի բնակիչ 15 տարվա ազատազրկաման է դատապարտվել Դուբայի առևտրի կենտրոններից մեկից խաղալիք արջուկ գողանալու և խանութի աշխատակցի վրա հարձակվելու համար, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Գողությունը կատարելուց հետո նա հարձակվել է խանութի պակիստանցի աշխատողի վրա, ով փորձել է կանխել նրա փախուստը:
Դատավարության ժամանակ երիտասարդը չի ընդունել իր մեղավորությունը` պնդելով, որ գտել է գետնին ընկած խաղալիքը` դեպի իր մեքենան քայլելիս: Դատապարտյալի փաստաբանն իր հերթին նշել է, որ մեքենա ունեցող անձն իրեն թույլ չի տա գողանալ 25 դինար արժողությամբ խաղալիքը:









