Թեհրանում Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
Թեհրանում ապրիլի 5-ին ձերբակալել են ղազախա-իրանական «Զարկուհ կոնսուլտանտ» (Zarkuh Consultant) ընկերության աշխատակիցներին: Ընկերությունը մասնագիտացած է ոսկու արդյունահանման մեջ: Ձերբակալվածների շարքում կան նաև Ռուսաստանի 2 քաղաքացիներ, հաղորդում է «Լենտա.ռու» պարբերականը հղում կատարելով ՌԴ ԱԳՆ կայքում այսօր հրապարակված հայտարարությանը:
ՌԴ-ի Թեհրանում դեսպան Լևան Ջաղարյանը խնդրել է, որ Իրանը հանդիպում կազմակերպի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների և ՌԴ ձերբակալված քաղաքացիների միջև:
Բացի այդ ՌԴ դեսպանությունը Ղազախստանի դեսպանության հետ համատեղ անհապաղ միջոցներ է ձեռնարկումձերբակալված աշխատակիցների գտնվելու վայրը և ձերբակալման պատճառները պարզելու ուղղությամբ:
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ իրանական կողմից պատասխան դեռևս չի ստացվել:
«Զարկուհ կոնսուլտանտ» ընկերությունը գործում է 2005թ.-ից, այն «Զար Գրոուփ» (Zar Group) խմբի մաս է կազմում:









