Ռուս թոշակառուն փորձել է ինքնահրկիզվել դատարանի շենքում
Մոսկվայի Տվերյան դատարանում, որտեղ այսօր լսվել է երիտասարդ մեղադրյալի գործը, դատավճռի հրապարակումից հետո մեղադրյալի հայրը իր վրա դրյուրավառ նյութ է լցրել և հրկիզել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Աղբյուրը հաղորդել է, որ 76-ամյա տղամարդը ժամը 20:00-ի սահմաններում գնացել է զուգարան և այնտեղ ինքնահրկիզում է իրականացրել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա որդուն դատում էին խարդախության մեղադրանքով:
Այն բանից հետո, երբ մոտակայքում գտնվողները կարողացել են կրակը մարել, տղամարդը ՌԴ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել բազմաթիվ այրվածքներով: Բժիշկները տեղեկացրել են, որ 76-ամյա տղամարդը մարմի մոտ 30%-ի այրվածքներ է ստացել:









