Զիմբաբվեի նախագահը մահամե՞րձ է
Զիմբաբվեի նախագահ 88-ամյա Ռոբերտ Մուգաբեն առողջական ծանր վիճակում է։ Մի քանի տարի առաջ բժիշկները նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը։
Նշվում է, որ շուրջ 40 տարի երկիրը ղեկավարող Մուգաբեն բուժման նպատակով տեղափոխվել է Սինգապուր։
Մուգաբեն արդեն համաձայնել է իշխանության ղեկը հանձնել իր հավատարիմ գործընկերոջը՝ Պաշտպանության նախարար Էմերսոն Մնանգագվային։
Զիմբաբվեն համարվում է Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Բնակչության մոտ 80%-ը գործազուրկ է։ Միլիոնավոր մարդիկ լքելով երկրը դարձել են փախստական։









